Ոստիկանությունը հրապարակել է ընտրացուցակների վերաբերյալ ահազանգերով կատարված ուսումնասիրությունների արդյունքները14 փետրվարի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված ահազանգերով կատարված ուսումնասիրությունների արդյունքները (2013 թ. փետրվարի 13-ի դրությամբ): 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 186 զանգ, որից միայն 34-ն են վերաբերվել ընտրողների ցուցակին: 34 զանգով տրամադրվել է 35 տեղեկատվություն, ուսումնասիրության արդյունքով հայտնաբերվել և ուղղվել է 4 անճշտություն: Այսպես, 21 քաղաքացիներ հայտնել են, որ թեև հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Իրականացված ստուգմամբ պարզվել է հետևյալը. - 6 քաղաքացիներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2013 թ. հունվար ամսին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո և նրանց տվյալները առկա կլինել վերջնական ցուցակներում, - 9-ի տվյալներն առկա են ընտրողների ցուցակներում, - 4-ը բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումով հանված են հասցեի հաշվառումից, - 1 զանգով հայտնել են, որ 2 քաղաքացու տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անճշտությունը կապված է բնակելի տան մի մասին նոր հասցե հատկացնելու հետ: Անճշտությունն արդեն իսկ ուղղվել է և վերջնական ցուցակները հրապարակելիս նոր հասցեն ընդգրկված կլինի ընտրողների ռեգիստրում: Մեկ քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ Կիևյան փողոցի 9 շենքի 11 հասցեում գտնվող իրենց բնակարանում հաշվառված են անծանոթ ընտրողներ: Ոստիկանության աշխատակիցների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ անճշտություններ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 9 շենքի բոլոր մուտքերի բնակարանների համարակալումը սկսվում է 1-ից և նույն շենքի տարբեր մուտքերի թիվ 11 բնակարանները պատկանում են տարբեր ընտանիքների: Մեկ զանգով քաղաքացին հայտնել է, որ հաշվառված է այլ հասցեում, սակայն ընտրողների ցուցակում նշված է այլ հասցե: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքի հասցեավորման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական սխալ: Անճտությունն ուղղվել է: Մեկ քաղաքացի զանգել և հայտնել է, որ իր հասցեում հաշվառված է այլ անձ: Պարզվել է, որ հասցեավորման ժամանակ նշված անձը պետք է հաշվառվեր այլ հասցեում: Հասցեափոխությամբ անճշտությունը շտկվել է: Բացի այդ, անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած 7 անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ բոլոր 7 քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից: 3 զանգով հայտնվել է մահվան վերաբերյալ տեղեկություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված անձինք մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել են նախնական ցուցակները հրապարակվելուց հետո: Քաղաքացիներին պարզաբանվել է, որ վերջնական ցուցակները հրապարակելիս մահացած անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրողների ռեգիստրում: Մնացած 152 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը |