Կաննի կինոփառատոնում կնշեն հնդկական կինոյի 100-ամյակը

Կաննի կինոփառատոնում կնշեն հնդկական կինոյի 100-ամյակը

PanARMENIAN.Net - Կաննի 66-րդ կինոփառատոնի հատուկ ծրագիրը նվիրված կլինի հնդկական կինոյի 100-ամյակին: Հոբելյանը այստեղ սկսել են նշել դեռ անցայլ տարի և կշարունակեն նաև ընթացիկ տարում: Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ բանակցությունների ավարտին:

«Մշակույթը Հնդկաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների կարևոր բաղադրիչն է»,-ասել է Մանմոհան Սինգխը:

Հնդկական կինեմատոգրաֆի սկիզբ է համարվում 1913թ. ապրիլի 21-ը, երբ տեղի ունեցավ «Ռաջ Հարիշչանդրա» ֆիլմի պրեմիերան: Այսօր Հնդկաստանում տարեկան նկարահանվում է մոտ 1000 կինոնկար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---