Արման Մելիքյանը հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստը և մանրամասնել14 փետրվարի 2013 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Կայքերից մեկում 2013 թվականի փետրվարի 5-ին հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որը 2013թ-ի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Նա հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստն ու հայտնել, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից և ավելացրել, որ նման առաջարկներ արվել են իր նախընտրական շտաբի անդամներ Է.Ասատրյանի և Ռ.Ալեքսանդրյանի հարազատներին: Ա. Մելիքյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների շենքերի լիազոր-ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել մշակված ձևաթուղթ, որի վերջին տողում նշված է` «կքվեարկե՞ն արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին» նախադասությունը, ինչը թեկնածուն դիտել է որպես քաղաքացիների ազատ կամքի արտահայտության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ահաբեկելու եղանակ: Նյութերը նախապատրաստելիս բացատրություններ են վերցվել նաև Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Է.Ասատրյանից և շտաբի անդամ Ռ.Ալեքսանդրյանից: Վերջիններս իրենց բացատրություններում հայտնել են, որ ընտրակաշառքներ առաջարկել են իրենց մայրերին` Դուսյա Սաֆարյանին և Սանդուխտ Վարդումյանին: Այդ կապակցությամբ բացատրություններ են վերցվել նաև վերջիններից: Համադրելով Էլեոնորա Ասատրյանի և նրա մայր Դուսյա Սաֆարյանի բացատրությունները` պարզվել է, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնք պարզաբանելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ, բացատրություններ են վերցվում վկայակոչված անձանցից, հանձնարարականներ են տրվում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |