«Ընտանեկան բռնության մասին» օրենքը՝ օդից կախ. Մարտի 1-ին ցույց կլինի14 փետրվարի 2013 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ընտանեկան բռնությունն արդիական և լուրջ հիմնախնդիր է Հայաստանում, որը թողնում է բացասական ազդեցություն մեր հասարակության, հատկապես կանանց և երեխաների վրա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: «ԿԻԿ-ը արդեն 15 տարի աշխատում է ոլորտում: Կան պատճառներ, որ մեզ դրդում են օրենքի մասին մտածել: Օրենքը գրվել է 2005-2006 թվականներին, բայց Ազգային ժողովի կողմից մերժվել է»,-ասաց Սուսաննա Վարդանյանը: Միայն անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով հինգ կին է մահացել, առանց մայրական խնամքի է մնացել 12 մանկահասակ երեխա: «2012-ին 2832 զանգ է եղել թեժ գծին, որից 1845-ը եղել են ընտանեկան բռնության դեպքեր: Շատ կանայք չեն բողոքում, նրանք մտածում են, որ այդպես էլ պետք է լինի»,- ասաց Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը: «Մի քանի տարիների ընթացքում ՀՀ սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները և տեղական ՀԿ-ները կատարել են խորհրդատվական աշխատանքներ` ուսումանսիրելով և մշակելով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը: «Հիմք ընդունելով կառավարության ներկայացուցիչների բազմաթիվ հավաստիացումները` մենք ակնկալում էինք, որ օրինագիծը կառավարության կողմից անհրաժեշտ վերանայման կենթարկվեր, կառուցողական առաջարկներ կարվեին, որպեսզի օրինագիծը ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը»,-ասաց ասուլիսի մյուս բանախոսը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրենի տնօրեն Լարա Ահարոնյանը և հավելեց, որ այս խնդրով հետաքրքրված են ոչ միայն Երևանում այլ նաև մարզերում և Սփյուռքում: Մարո Մաթոսյանն ասաց, որ մարտի 1-ին պատրաստվում են կառավարության շենքի մոտ ցույց անել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |