ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հերթական պարզաբանմամբ14 փետրվարի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հուշակերտ գյուղի բնակիչներ Մարտուն և Վարդան Հովհաննիսյանները հայտնել են, որ իրենց գյուղի ընտրացուցակներում կան մահացած անձանց անուններ: Դրանք են` 1. Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը, 2. Մասիս Միհրանի Թամոյանը, 3. Սայիդ Ուսուֆի Թամոյանը, 4. Ունուզ Յուսուֆի Թամոյանը, 5.Ավագ Միասնիկի Մուրադյանը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը օրենսդրությամբ սահմանված կարգով մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել է 29.01.2013 թ.-ին, Մասիս Միհրանի Թամոյանը` 25.01.2013 թ.-ին, Ավագ Միասնիկի Մուրադյանը` 09.02.2013 թ.-ին, այսինքն՝ նախնական ցուցակները հրապարակելուց` 09.01.2013 թ.-ից հետո: Թեև Ունուզ Յուսուֆի Թամոյանի վերաբերյալ ՔԿԱԳ մարմիններից տեղեկություն չի ստացվել, սակայն ստուգման արդյունքում հաստատվել է մահվան փաստը և վերջինիս անհատական տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից: Վերջնական ցուցակները հրապարակելիս վերը նշված բոլոր մահացած անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրողների ռեգիստրում: Միաժամանակ հերքվել է Սայիդ Ուսուֆի Թամոյանի մահվան վերաբերյալ տեղեկությունը: Վերջինս ողջ է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա |