Դատախազություն. Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 30 հաղորդում

Դատախազություն. Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 30 հաղորդում

PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 11-ի դրությամբ ստացվել է 30 հաղորդում:

Նշված 30 հաղորդումներից 18-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվական միջոցների մշտադիտարկման արդյունքում:

30 հաղորդումներից 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, 4-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 հաղորդում քննարկման փուլում է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---