Նալբանդյանն ու Նադալը հրաժարվել են խաղալ Բրազիլիայի բաց առաջնության երկրորդ շրջանում![]() 15 փետրվարի 2013 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն ու իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս են մնացել երկրորդ շրջանից: Այս հանդիպմանը հաղթել է Օլիվեր Մարախ (Ավստրիա) և Օրասիո Սեբալոս (Արգենտինա) զույգը: Նադալը հրաժարվել է խաղալ ու որոշել է պատրաստվել մենախաղին: «Նա քննարկել է այդ հարցը Նալբանդյանի հետ, ու նրանք պայմանավորվել են չխաղալ զուգախաղում: Դա համատեղ լուծում է»,-ասել է մրցաշարի մամուլի քարտուղարը: Նալբանդյանը նշել է, որ Սան Պաուլուում շատ բարդ պայմաններ են և դժվար է խաղալ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |