Ա. Մելիքյանը գտել է իր ընտրազանգվածին. Ովքեր գիտեն, որ ընտրությունը կեղծ է, կքվեարկեն նրա օգտին15 փետրվարի 2013 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ընտրարշավի ժամանակ ընտրությունների օրինականությունն այդպես էլ չերևաց: Իրավիճակը նույնն է, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը. «Ես չեմ մասնակցելու ընտրություններին, քանի որ դրանք կեղծ եմ համարում, բայց իմ անունը ընտրաթերթիկում լինելու է, ուստի կոչ եմ անում բոլոր այն ընտրողներին, ովքեր գիտեն, որ ընտրությունները կեղծ են, քվեարկել իմ օգտին և այդպիսով դրսևորել իրենց քաղաքական կարծիքը»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է սոցհարցումների արդյունքներին, ապա Արման Մելիքյանը հայտարարեց, որ դրանք պարզապես միտում ունեն հարցումների արդյունքենրը մոտեցնել ընտրություբնների արդյունքներին: Նախագահի թեկնածուն նշեց նաև, որ այս ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որքանով են կեղծված եղել խորհրդարանական ընտրությունների որդյունքները. «Սա իշխանություններին պետք է լուրջ մտահոգվելու առիթ տա, սա նաև առիթ է խորհելու, ժամանակն է բիզնեսը տարանջատել քաղաքականությունից»,- նշեց Մելիքյանը և հավելեց, որ ընտրություններից հետո նա և իր թիմը դիտարկում չեն անցկացնի: Ինչ վերաբերում է հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելուն, Արման Մելիքյանը նշեց. «Իմ առաքելությունը նախագահ ընտրվելն է, այս անգամ մերժեցի ընտրությունները, որովհետև դրանք կեղծ են»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |