Վարդան Սեդրակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ժամանակին էպոսի կերպարներից մեկին էր նմանեցնում15 փետրվարի 2013 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ մեկ այլ թեկննածու Վարդան Սեդրակյանը սուտ վկայության համար պետք է պատասխան տա օրենքի առաջ: «Ամեն մեկն իր տեսակետի իրավունքն ունի: Ես ընդունում եմ հիմնավոր քննադատությունը, բայց նաև ժխտում եմ կեղծիքը և սուտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախօրեին էպոսագետ-թեկնածուի այն հայտարարությունը, թե Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կազմակերպել է մասոնական կազմակերպություն, որին անդամակցում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը: «Ես և հայրս երբեք մասոնական օթյակի անդամ չենք եղել: Եթե ինքը տեղեկություն ունի որ ես կապ ունեմ որևէ բռնության հետ, թող վկայություն տա, կարող եմ պատասխանել նաև իրավապահների հարցերին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Սեդրակյանի հայտարարությանը, թե ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպել է 2002-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը չթաքցրեց, որ նման բան եղել է: Հանդիպումը եղել է Անահիտ Բախշյանի միջոցով, այն ժամանակ Սեդրակյանը Բախշյանի ուսանողն է եղել: «Հանդիպման ժամանակ նա ինձ վրա էլ էր փորձում էպոսը կիրառել, ինձ էպոսի կերպարներից մեկին էր վերագրում, բայց ես, իհարկե, կապ չունեմ դրա հետ»,- եզրափակեց թեկնածուն: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |