2013թ. սոցփաթեթից կօգտվեն շուրջ 150 000 պետծառայողներ15 փետրվարի 2013 - 16:47 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունվարից ՀՀ-ում առաջին անգամ ներդրվեց սոցիալական փաթեթ, ինչը հնարավորություն ընձեռեց շուրջ 120 հազար աշխատակիցների (քաղաքացիական և պե-տական ծառայողներ, պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողներ) և նրանց անմիջական ընտանիքի անդամներին անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից: Սոցփաթեթի արժեքը կազմում է 132 հազար դրամ: Ինչպես նախկինում, այս տարի նույնպես առողջության ապահովագրության ծառայության համար սահմանված է բազային ծածկույթ 52 000 դրամի չափով: Ի դեպ նշենք, որ ընդլայնվել է բազային փաթեթի մեջ ներառված հատուցվող դեպքերի շրջանակը, այդ թվում՝ սրտի հետ կապված առավել ծավալուն դեպքերի փոխհատուցումը (դեղապատ ստենտի, սրտի ռիթմը կարգավորող սարքերի, փականների պրոթեզների փոխհատուցում), ուռուցքաբանության ժամանակ կիրառվող վիրահատական բուժումը և սահմանափակ քանակությամբ ճառագայթային բուժումը և այլն: Այս տարվանից ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնվել է շուրջ 30 000-ով: 2013 թվականից սոցիալական փաթեթ հատկացվում է նաև շահառու մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին, Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի և նրան ենթակա ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում ընդգրկված աշխատակիցներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և ՀՀ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձանց, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողներին` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրեն, տնօրենի տեղակալներ): Փոփոխություններ են կատարվել նաև Սոցիալական փաթեթի հատկացման գործընթացում: Այս տարի փաթեթը հատկացվելու է առևտրային բանկերի միջոցով, այսինքն` սոցիալական փաթեթի գումարը փոխանցվելու է աշխատողի հատուկ այդ նպատակով բացված սոցիալական փաթեթի հաշվին, որտեղից կարող են փոխանցումներ կատարվել միայն սոցփաթեթի նախանշված ուղղություններով: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվանից Սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ: Սոցիալական փաթեթի գումարների կուտակված միջոցների վրա բանկերի կողմից առաջարկվում են նաև տոկոսադրույքներ: Ֆինանսների նախարարությունն արդեն համաձայնագիր է կնքել 11 բանկերի հետ: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելայնը կոչ արեց պետծառայողներին շտապել և հաշվեհամար բացել համապատախասն բանկում, որպեսզի պետկառույցը հնարավորություն ունենա որքան հնարավոր է շուտ փոխանցելու համապատասխան գումարը: Պետության հատկացրած գումարը հնարավոր կլինի ծախսել առողջության ապահովագրության, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճարի, ու հանգստի կազմակերպմանը ՀՀ և ԼՂՀ տարածքներում: «Ծախսերը նպատակային կլինեն, իսկ քաղաքացին այսուհետ կկարողանա ինքնուրույն կառավարել այդ միջոցները»,-հայտարարել է Վաչե Գաբրիելյանը: Նա ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ընդլայնվել է սոցփաթեթով տրամադրվող բժշկական ծառայությունների ցանկը, հատկապես սրտի վիրահատությունների մասով, որտեղ ավելացել է ստենտավորման վիրահատությունն ու սրտի ռիթմը կարգավորող սարքերի տեղադրումը: Կառավարությունն իր կողմից կհետևի գնագոյացմանը: Խոսքն, օրինակ այն մասին է, որ զբոսաշրջային օպերատորները փաթեթները չառաջարկեն սովորոկանից բարձր գնով: Մեկ այլ խնդիր է այն, որ բուժհաստատությունները, երբեմն փոխհատուցման ենթակա այնպիսի ցուցակ են ներկայացնում, որ չեն տրամադրվել: 2013թ. պետբյուջեից սոցփաթեթների համար կհատկացվի մոտ 21,5 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2012-ին հատկացվել է 15 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով |