Վարդան Մինասյան. Հնարավոր է Արթուր Ավագյանին հրավիրենք ազգային ընտրանու հավաքին15 փետրվարի 2013 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս օրերին Անթալիայում է, որտեղ մարզական հավաք են անցկացնում նաև հայկական 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Գանձասարը», «Շիրակը», «Ուլիսը» և «Ալաշկերտը»: Այսօրվանից Անթալիայում մարզական հավաք է անցկացնում նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դոնեցկի «Շախտյորը»: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Վարդան Մինասյանը խոսել է թիմերի մարզական հավաքների և ազգային հավաքականի թեկնածուների վերաբերյալ: «Առայժմ դիտել եմ 3 ակումբների՝ «Փյունիկի», «Գանձասարի» և «Ուլիսի» մասնակցությամբ հանդիպումները: Տպավորությունը միանշանակ չէ, քանի որ նախապատրաստական փուլը դեռ չի ավարտվել, և թիմերն իրենց լավագույն մարզավիճակին չեն հասել: Հետևել ենք «Գանձասարի» ձախ պաշտպան Արթուր Ավագյանին: Տպավորությունը, ընդհանուր առմամբ, վատ չէ և հնարավոր է՝ նրան հրավիրենք ազգային հավաքականի մոտակա մարզական հավաքին»,- ասել է Մինասյանը: Նա նշել է, որ նախատեսում է դիտել նաև արտասահմանյան այն թիմերի հանդիպումները, որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, մասնավորապես` «Կուբանի» և Մոսկվայի «Դինամոյի» հանդիպումները, ինչպես նաև Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումը, որտեղ հանդես է գալիս Ժորա Հովհաննիսյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |