Երևանում քննակվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցեր

Երևանում քննակվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցեր

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---