ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ14 սեպտեմբերի 2005 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգում կկառուցեն Հայաստանի տուն, որն առանց միջնորդների ապրանք կառաքի հանրապետությունից, իսկ Երեւանում կկառուցվի Սանքտ Պետերբուրգի տուն: Այդ մասին պայմանավորվել են Սանքտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն եւ Հայաստանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Այդ նախագծի իրականացմանը պատրաստ է աջակցել նաեւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի հայկական համայնքը: Հայաստան ժամանած պետերբուրգյան պատվիրակության կազմում են բիզնեսի եւ ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք մտադիր են բանակցություններ վարել այդ ոլորտներում համագործակցության մասին: Բացի այդ, Պետերբուրգի ձեռնարկությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Հայաստանի էլեկտրակայանների վերակառուցմանը եւ հանրապետություն առաքել էներգամեքենաշինության արտադրանքը: Մատվիենկոն եւ Զաքարյանը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ Երեւանի եւ Սանքտ Պետերբուրգի միջեւ համագործակցության մասին: Ծրագրի մշակմանը տրվել է 2-3 ամիս: Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն հումանիտար ոլորտում, կրության, մշակույթի եւ հեռահաղորդակցությունների բնագավառներում: Սանքտ Պետերբուրգի եւ Երեւանի ղեկավարները պայմանավորվել են նաեւ ներդրումային պայմանների մասին փոխադարձ տեղեկացման միջոցների համակարգ ստեղծելու վերաբերյալ: Ակնկալվում է, որ ծրագիրը կտեւի 2-3 տարի: Այն կսկի գործել 2006 թվականի հունվարի 1-ից: Երեւանի քաղաքապետի հետ հանդիպումից հետո, Մատվիենկոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |