Երկաթուղու Լոռու մարզի «Թումանյան» կայարանը շահագործման է հանձնվել15 փետրվարի 2013 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ շահագործման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Լոռու մարզի ամբողջովին վերանորոգված «Թումանյան» կայարանը: Վարչապետ Սարգսյանը կայարանում կատարված վերանորոգման աշխատանքները դիտելու նպատակով Վանաձորից երկաթուղով է ժամանել «Թումանյան» կայարան` միաժամանակ ծանոթանալով նաև երկաթուղային ենթակառուցվածքների պայմաններին: «Թումանյան» կայարանը վերանորոգվել է Լոռու մարզպետարանի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջև կնքված համաձայնագրի շրջանակում: Կայարանի շահագործումը կնպաստի մարզի երկաթուղային հաղորդակցության զարգացմանը: Կայարանում նորոգվել կամ վերազինվել են անհրաժեշտ ենթակառուցվածքները, ստեղծվել աշխատանքային լավ պայմաններ: Փետրվարի 16-ից կայարանից կսկսի գործել Վանաձոր-Գյումրի ուղղությունը, որի տոմսի արժեքը կկազմի 600 դրամ: Իսկ նույն ուղղության երթուղային տաքսու երթուղու տոմսի արժեքը 700-800 դրամ է: Թումանյան կայարանում բացվել է նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրին, որից հետո Տիգրան Սարգսյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել երկրորդ միջհամայնքային մշակութային փառատոնի և մարզային ԱրտԷքսպոյի լավագույն թատերական խումբ անվանակարգում անցկացված մրցույթի մրցանակաբաշխությանը: Այս անվանակարգում իրենց ներկայացումներով հաղթող են ճանաչվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մշակույթի տան թատերախումբը, Արմավիրի մարզի «Ընծա» և Արարատի մարզի Վեդու երաժշտական դպրոցի թատերախմբերը: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ Վանաձորում բացվել է «Հորովել» երգի պարի անսամբլի հիմնադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լևոն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Վերջինս շուրջ 40 տարի ղեկավարել է նաև Վանաձորի մշակույթի տունը և մեծ ավանդ ունեցել քաղաքի մշակութային կյանքի զարգացման ու ամրապնդման գործում: Ներկաները ծաղիկներ են դրել Լևոն Սարգսյանի հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Լոռու մարզ կատարած այցի ավարտին Տիգրան Սարգսյանը մասնակցել է երկրորդ միջհամայնքային մշակութային փառատոնը և մարզային ԱրտԷքսպոն ամփոփող ցուցահանդեսին: Վարչապետը շրջել է մի շարք համայնքների կողմից ներկայացված տաղավարներով՝ ծանոթացել երգի և պարի, լավագույն համայնքային դպրոց, լավագույն համայնքային գրադարան, պատմամշակութային ժառանգության պահպանման, մշակութային լավագույն քաղաքային համայնք և այլ անվանակարգերում ներկայացված աշխատանքներին: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |