Միջազգային դիտորդները բարձր են գնահատում իրենց համար ստեղծված պայմանները![]() 15 փետրվարի 2013 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել, որ ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։ Պատվիրակության անդամները բարձր են գնահատել դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները և հավելել, որ նոր ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան։ Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով առաքելության անդամների հարցերին, անդրադարձել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |