ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ14 սեպտեմբերի 2005 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է Արտասահմանյան երկրներում անհատ ներդրումների խրախուսման կորպորացիայի նախագահ Ռոս Քոնելլիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Թ. Մարգարյանը նշել է, որ կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների շնորհիվ Հայաստանն իր տնտեսական ազատության ցուցանիշներով առաջատար տեղ է զբաղեցնում անցումային երկրների խմբում: Հայաստանի տնտեսական դաշտը բարենպաստ է արտասահմանյան ներդրումների համար: Իր հերթին Ռոս Քոնելլին կորպորացիայի անունից պատրաստակամություն է հայտնել խրախուսել ամերիկյան գործարարների ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ, համագործակցել Հայաստանում կորպորացիայի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ամերիկյան գործարար շրջանակների տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ: Հայաստանում կորպորացիայի կողմից իրականացված ամենախոշոր ծրագիրը «Մերիոթ-Արմենիա» հյուրանոցի վերակառուցման ֆինանսավորումն է:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |