Ր. Հովհաննիսյան. Ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել մեր հաղթանակը![]() 15 փետրվարի 2013 - 20:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինիի և առաքելության այլ ներկայացուցիչների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում իր և իր ընտրական շտաբի արձանագրած խախտումները: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է թեկնածուի ընտրական շտաբը: Նշվել է, որ այսօր շեշտակի ավելացել են ընտրակաշառքների բաժանման մասին ահազանգերը: Այդուհանդերձ Րաֆֆի հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ. «Ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը և Նոր Հայաստանի կայացումը»: Դեսպան Թալիավինիի նշել է, որ իրենք ուշադիր հետևում են ընտրարշավի ընթացքին և միջանկյալ ամփոփագրերից զատ ընտրություններից հետո հանդես կգան ամփոփ և ամբողջական զեկույցով: Փետրվարի 15-ի ժամը 18:00-ի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբում արձանագրված ահազանգերից է Գյումրիում ընտրակաշառք բաժանելու դեպքերը, երբ ընտրակաշառքի առաջարկով մտել են անգամ Գյումրու «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներից մեկի տուն: Վանաձորից քաղաքացին, ով չի ցանկացել ներկայանալ ահազանգել է, որ այսօր Վանաձորի քիմկոմբինատին հարող թաղամասում, նախկին Մարքսի փողոցի վրա սկսել են բաժանել ընտրակաշառք` 4 հոգի ընտրող ունեցող ընտանիքին տրվում է 30000 դրամ ընտրակաշառք` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար: Բաժանում է ոմն թաղային հեղինակություն Սերոժիկ: Նույն քաղաքացին հայտնում է, որ Լոռու մարզի Սարալ գյուղից իր ազգականը ասել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները դռնեդուռ հավաքում են գյուղից բացակայողների անունները, որոնց փոխարեն 9-րդ ձևով պատրաստվում են քվեարկեցնել այլ անձանց` Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ահազանգեր կան նաև Արմավիրից, Էջմիածնից, Թալինից և այլ քաղաքներից ու գյուղերից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |