Արմեն Աշոտյան. Քարոզարշավն ապացուցեց, որ այս ընտրությունները ոչ ձևական են, ոչ էլ՝ ոչ մրցակցային

Արմեն Աշոտյան. Քարոզարշավն ապացուցեց, որ այս ընտրությունները ոչ ձևական են, ոչ էլ՝ ոչ մրցակցային

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Ազատության հրապարակում ՀՀԿ-ն հավաք է հրավիրել, ինչը, թեև պաշտոնապես դեռ չի հայտարարվում, սակայն տոնական է լինելու: Կուսակցությունը պաշտոնապես չի հայտարարում, որ տոնելու է ՀՀ նախագահի ընտրություններում իր թեկնածուի հաղթանակը: Կրության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ կոռեկտ չի լինի այդ մասին հայտարարել մինչև քվեարկության նախնական տվյալների ամփոփումը, իսկ հաղթանակ իրենք ակնկալում են:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Աշոտյանն ասաց, որ ընտրությունների քարոզարշավը հաջողված է համարում: «Հիմնական թեկնածուներն իրականացրեցին շատ հետաքրքիր, քաղաքական տեխնոլոգիաների օգտագործմամբ կազմակերպված քարոզարշավ»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ ընտրապայքարի մեջ մտած ուժերը հերթական անգամ ապացուցեցին ընտրապայքարից դուրս մնացած որոշ քաղաքական շրջանակներին, որ այս ընտրությունները ոչ ձևական են, ոչ էլ՝ ոչ մրցակցային: «Հնարավոր եղան ծրագրային բանավեճեր, բոլորն ապահովված էին հավասար պայմաններով՝ իրենց ծրագրերը ներկայացնելու համար: Քարոզարշավը հասարակության հետ երկխոսելու, մեր ծրագրերը ներկայացնելու համար: Ես այդ երկխոսությունը համարում եմ ստացված»,- եզրափակեց ԿԳ նախարարը:

 Ուշագրավ
---