ԱՄՆ ՄՏԱԴԻՐ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԾ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահն առաջադրել է Ռենո Հարնիշի թեկնածությունն Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի պաշտոնում: Ինչպես նշվում է Սպիտակ Տան մամուլի ծառայության հաղորդագրությունում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ներկայումս Հարնիշը ղեկավարում է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը Կոսովոյում: 1999թ. սեպտեմբերից մինչեւ 2002թ. Ռենո Հարնիշը Կահիրեում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալն էր եւ Եգիպտոսի կառավարության հետ համատեղ «ակտիվ աշխատում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ»: Մինչ այդ, Հարնիշը զբաղվել է Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական եւ քաղաքական փոփոխությունների ծրագրերի մշակմամբ, եւ «եղել է Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի կանխման գործընթացի ակտիվ մասնակիցներից մեկը», ասվում է Սպիտակ Տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---