Ավստրալիայում բացվել է Bee Gees լեգենդար խմբի հուշարձանը

Ավստրալիայում բացվել է Bee Gees լեգենդար խմբի հուշարձանը

PanARMENIAN.Net - Հազարավոր մարդիկ են հավաքվել նախօրեին ավստրալական Բրիսբեն Ռեդկլիֆ քաղաքի արվարձանում, մասնակցելու համար հայտնի Bee Gees փոփ խմբի հուշարձանի բացմանը: Հուշարձանը բացեց միակ ողջ մնացած մասնակից, նախկին վոկալիստ 67-ամյա Բարրի Գիբը: Հուշարձանը երեք եղբայրներին ներկայացնում է դեռահաս տարիքում:

Եռյակի կազմում էին ինքը Բարրին ու երկվորյակներ Ռոբինն ու Մորիսը:

Խումբը բրիտանական է համարվում, սակայն 1950-ականների վերջում ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա և 10 տարի ապրել է Բրիսբեն Ռեդկլիֆի արվարձանում, որտեղ ապագա եռյակի մասնակիցներն անց են կացրել իրենց մանկությունն ու պատանեկությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---