Հայրիկյան.Կկազմակերպեմ ԱԺ, վարչապետի և փոխվարչապետի ընտրություն ու հրաժարական կտամ

Հայրիկյան.Կկազմակերպեմ ԱԺ, վարչապետի և փոխվարչապետի ընտրություն ու հրաժարական կտամ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախկինում ահաբեկչական գործողություններն ու ընտրությունները համարում էր սովորական երևույթ, բայց հիմա հասկացել է, որ կատարվածին պետք է համահունչ պատասխան տալ: Նախագահի թեկնածուն այսօր ընտրություններից առաջ վերջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել:Նա մանրամասնեց, թե որոնք են լինելու իր առաջին քայլերը ընտրվելուց հետո.«Կազմակերպելու եմ Սահմանադրական բարեփոխումներ, խորհրդարանական ընտրություններ, վարչապետի և փոխվարչապետի ընտրություն և հրաժարական եմ տալու: Եթե վեց ամսում չարեցի, կանեմ ոչ ուշ քան երկու տարում»,-ասա նա: Հայրիկյանը տարօրինակ է համարում, որ իր դեմ կատարված մահափորձից հետո, բոլորը մեղադրում են իրեն. «Ինձ համար ցավալի էին այն հայտարարությունները, որ իբր ես ինքս ինձ եմ կրակել, որ ինձ չեն ցանկացել սպանել»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---