Փետրվարի 19-23-ը թանգարանների տոմսերը հնարավոր կլինի «գնել» գրքերով

Փետրվարի 19-23-ը  թանգարանների տոմսերը հնարավոր կլինի «գնել» գրքերով

PanARMENIAN.Net - «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-23-ը կազմակերպվում է «Գրքի բանկ» ծրագիրը: Գիրք կարելի է նվիրել` այցելելով թանգարաններ: Թանգարանի մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:

«Գիրք բանկ»-ի շրջանակում նվիրված գրքերը փոխանցվելու են համայնքային գրադարաններին: Ծրագիրն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ն՝ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Թանգարաններն այդ օրը կաշխատեն 11:00-ից մինչև 16: 30-ը:

Նշենք նաև, որ գիրք նվիրողի անունը և ստորագրությունը կգրվեն գրքի վրա, հետագայում «Գրքի բանկ» ծրագրի կայքից կարելի է տեղեկանալ, թե որ գրադարանում է նվիրած գիրքը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---