Ադրբեջանն անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Ադրբեջանն անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցնող շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել հատկապես փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը և այսօրվա ընթացում: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն նշված ժամանակահատվածում դիպուկահար զենքերից, ինքնաձիգերից և գնդացիրներից ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---