ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին «Armenia EXPO 2005» համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Համագործակցություն-2005» հայ-ռուսական գործարար հանդիպման բացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հայտարարել է բացմանը Հայաստանի արդյունաբերողների, ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը, գործարար համաժողովը կազմված կլինի երկու մասից` պաշտոնական բացումից եւ 2 առարկայական կլոր սեղաններից: Նրա խոսքերով, համաժողովի ընթացքում կքննարկվեն նախկին շփումների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության հաստատման, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արտահանման եւ ներմուծման շուկայի ընդլայնմանն վերաբերող հարցեր: Ինչպես նշել է Ա.Ղազարյանը, այսօրվա դրությամբ տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որոշ սառեցման փուլում է գտնվում, որի պատճառը հայկական սահմանների շրջափակումն է եւ հաճախ հենց ձեռներեցների պասիվությունը: Սակայն, չնայած դրան, ավելացել է հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման ծավալները, իսկ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը ավելացել է անցյալ տարի 20-25 տոկոսով, նշել է նա: Ըստ Ա.Ղազարյանի, 2005 եւ 2006 թվականներին այդ ցուցանիշները կպահպանվեն, իսկ հնարավորության դեպքում նաեւ կավելացվեն: Իր հերթին ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության պետ Վարդան Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը բոլոր ջանքերը կգործադրի ապահովելու համար գործարար հարաբերությունների նորմալ ընթացքը երկու երկրների միջեւ: Ռուսաստանի տարածաշրջանների շատ ներկայացուցիչների կարծիքով, հայ-ռուսական առեւտրային հարաբերությունների վրա բացասաբար են ազդում ուղիղ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Անդրեյ Մոկրոուսովը, դեսպանատունը առաջարկում է բոլոր ջանքերը գործադրել ՌԴ եւ ՀՀ շրջանների համագործակցության զարգացման համար, իսկ նման միջոցառումների անցկացումը, ինչպիսին է «Համագործակցություն 2005» գործարար հանդիպումը, նպաստում են դրան: Մոսկվայի շրջանի Ձեռներեցության զարգացման կոմիտեի փոխնախագահ Լյուդմիլա Մոլչանովան իր ելույթի ընթացքում նշել է տնտեսական կապերի խախտումը Մոսկվայի եւ Հայաստանի միջեւ, որին են հանգեցրել այլ պատճառների թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը, աբխազական երակթուղու չաշխատելը եւ Հայաստանի տրանսպորտային շրջափակումը: Բացի այդ, Լ.Մոլչանովան հայտարարել է, որ շուտով Հայաստան կժամանի Մոսկվայի կառավարության պատվիրակությունը: Նշենք, որ «Համագործակցություն 2005»-ի շրջանակներում տեղի են ունեցել նաեւ անհատական գործարար հանդիպումներ, որոնց արդյունքում կստորագրվեն պայմանագրեր:


 Ուշագրավ
---