Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ 2013 թ. փետրվարի 16-ին www.police.am և www.passportvisa.am համացանցային կայքերում հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ:

Հավելենք նաև, որ ընախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 16-ի դրությամբ, քննարկման փուլում է գտնվում 45 դեպք, որից 36 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---