ԱԺ նախագահը վստահ է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա ընտրություններին![]() 16 փետրվարի 2013 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվեց ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը և Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց , որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը անաչառ գնահատական կտա նախագահական ընտրություններին: Խորհրդարանի ղեկավարը կարևորեց համապետական ընտրություններում միջազգայիպն հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելությունները` որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման կարևոր խթան: Մենք աշխատել ենք մինչև առաջիկա ընտրությունները լուծում տալ նախորդ ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելությունների արձանագրած թերություններին: Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք և շահագրգռվածություն` անցկացնելու 2013 թվականի նախագահական ընտրությունները էլ ավելի բարձր մակարդակով և եվրոպական չափանիշներին համապատասխան»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |