ԷՐԴՈՂԱՆԸ ԱՄՆ ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՕԳՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Այցով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի հրեական կազմակերպություններին խնդրել է աջակցել «հայերի ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին հակազդելու հարցում»: Այդ նպատակով` Թուրքիայի վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ մի շարք եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Էրդողանը հրեական լոբբիին խնդրել է պաշտպանել Թուրքիայի դիրքորոշումը ԱՄՆ-ի Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեում հայերի ցեղասպանության վերաբերյալ երկու որոշումների նախագծերը քննարկելիս: «Մենք միշտ պաշտպանել ու կպաշտպանենք Անկարայի դիրքորոշումը»,- հայտարարել են հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---