ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿՈԿԱ ԿՈԼԱՅԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐ ԴԻՐՔԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանման հանձնաժողովը որոշում է ընդունել տուգանել «Կոկա Կոլա» ընկերությանը` 2004 թվականի եկամուտի 1% գումարի չափով (100 հազար դոլար): Որոշման համար հիմք է հանդիսացել շուկայում իր առաջատար դիրքերի չարաշահման եւ Հայաստանում «Պեպսի Կոլա» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչ` «Ջերմուկ Գրուպ» ընկերության բողոքը: Մասնավորապես, «Կոկա կոլան» սպառնացել է իր առեւտրի կետերից հավաքել ֆիրմային սառնարանները եւ դադարեցնել իր արտադրանքի մատակարարումը, այն դեպքում, եթե այդ կետերում վաճառվի նաեւ «Պեպսի Կոլա» ընկերության արտադրանքը, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---