ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ «ԿԱՏՐԻՆԱ» ՓՈԹՈՐԿԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, տեղեկացնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ամերիկացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին «Կատրինա» փոթորիկից տուժածներին ցուցաբերած օգնության համար: Զրուցակիցները քննարկել են նաեւ ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին, ինչի առիթով Ջոն Էվանսը նշել է, որ բարեփոխումները նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի զարգացման համար: Բացի այդ կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը:
 Ուշագրավ
---