Վլադիմիր Գասպարյանը լավ տրամադրությամբ առաջինն է քվեարկել իր ընտրատեղամասում![]() 18 փետրվարի 2013 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս, բարձր տրամադրությամբ ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ընտրություններն անցնելու ըստ օրենքի պահանջների: «Արդեն մի քանի ամիս է երաշխավորում եմ և էլի նույն հարցն ենք տալիս»,-ասաց նա: Ոստիկանապետը նշեց նաև, որ ընտրակեղծիքները բացառելու համար կոնկրետ քայլեր են իրականացվում: Այսօր` փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններ են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |