Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել

Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցի ընթացքում նախարարն ու պետքարտուղարը կարծիքներ են փոխանակել սիրիական կարգավորման վերաբերյալ, շեշտելով բռնության դադարեցման անհրաժեշտությունը և երկխոսությունը կառավարության ու ընդդիմության միջև: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը:

Իր հերթին, Սպիտակ տան մամլո քարտուղարը հաստատել է տեղեկատվությունը Քերիի ու Լավրովի հեռախոսազրույցի մասին, և հայտնել է, որ զրույցը «շատ կարևոր էր ու կառուցողական»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---