ԼՂՀ ԱԳՆ. ՄՃԽ ԶԵԿՈՒՅՑԸ ԴՐԱԿԱՆ ԴԵՐ ԿԽԱՂԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ16 սեպտեմբերի 2005 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մոտ ապագայում իր դիրքորոշումը կհայտնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը: «Այժմ մենք քննարկում ենք այդ զեկույցը, արդեն կան որոշակի ձեւավորված մոտեցումներ: Հարցը միայն նրանում չէ, թե որքան է զեկույցում ներկայացված հայամետ կամ ադրբեջանամետ դիքորոշում: Մենք առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ նշանակություն ունի զեկույցը նրա կազմողների համար եւ ինչ նպատակների պետք է այն ծառայի ապագայում: Ակնհայտ է, որ զեկույցը պատրաստված է բանակցային գործընթացին աջակցելու նպատակով, եւ երեւի թե, կօգտագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների եւ այլ կառույցների կողմից: Անկասկած, զեկույցում կան դրույթներ, որոնք մենք գտնում ենք օբյեկտիվ եւ նպատակահարմար: Կան նաեւ դրույթներ, որոնք միանշանակորեն հակասում են մեր դիրքորոշումներին: Սակայն, անկասկած, զեկույց կազմողները բարձր կարգի մասնագետներ են եւ շատ լավ հասկանում են, թե ինչ աշխատանք եւ ինչու են անում: Զեկույցի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք գրավոր ձեւով կպատրաստենք մեր մեկնաբանությունները, որոնք, կարծում եմ, բավականին ծավալուն կլինեն»,- ասել է Արման Մելիքյանը: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեչության ղեկավարի կարծիքով` Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը դրական դեր կխաղա, քանզի այնտեղ բավականին հստակ նշված է, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի որեւէ տարածք եւ որ ԼՂՀ տարածքում գտնվող զինված ուժերը, ըստ էության, ենթարկվում են ԼՂՀ իշխանություններին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |