Ասադը հավատում է զինյալ ընդդիմադիրների հանդեպ հաղթանակին

Ասադը հավատում է զինյալ ընդդիմադիրների հանդեպ հաղթանակին

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ կառավարությանը կհաջողվի հաղթել զինյալ ընդդիմադիրներին, գրում է «Ինտերֆաքսը» լիբանանյան ԶԼՄ-ների վրա հղումով:

«Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, դա է հուշում քաղաքական և ռազմական իրավիճակի զարգացումը երկրում»,-ասել է Ասադը լիբանանցի քաղաքական գործիչների հետ հանդիպմանը:

«Դա չի նշանակում, որ ամեն ինչ որոշված է: Մենք դեռ շատ անելիք ունենք նաև քաղաքական առումով և մարտի դաշտում ծայրահեղականների դեմ պայքարում: Սիրիացիներն ի զորու են հաղթահարելու դավադրությունը»,-ասել է Ասադը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---