ICES դիտորդական առաքելությունը դրական է գնահատում ընտրությունների ընթացքը

ICES դիտորդական առաքելությունը դրական է գնահատում ընտրությունների ընթացքը

PanARMENIAN.Net - ICES դիտորդական առաքելությունն արդեն ավարտում է իր աշխատանքն ու այժմ որոշվում են այն դիտորդները, որոնք ներկա կլինեն ձայների հաշվարկին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնե ՀՀ նախագահի ընտրություններում ICES դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը:

«Ուզում եմ նշել բոլոր ընտրատեղամասերի բավականին գրագետ աշխատանքը: Մեր կարծիքով, խորհրդարանական ընտրություններից հետո կան փոփոխություններ դեպի լավը: Ւնձ շատ դուր եկան խոշորացույցները՝ նախատեսված վատ տեսողություն ունեցող մարդկանց համար՝ հիանալի գաղափար է: Չնայած, պետք է նշեմ, որ կային ընտրատարածքներ, որտեղ շատ ցուրտ էր՝ դպրոցների նախասրահները, որոնք չեն ջեռուցվում, և այնտեղ դժվար էր աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Բայց ընտրատարածքներում իրարանցում չկար, ինչպես նաև հրմշտոց: Ու, ամենակարևորը՝ այս ընտրություններն անցան ավելի հանգիստ, քան 2008 թ.-ինը: Նաև զարմացրեց, որ գրեթե չկային վստահված անձինք, հիմնականում միայն Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն էին: Որոշ ընտրատարածքներում հանդիպեցինք նաև Հրանտ Բագրատյանի վստահված անձանց: Կնշեի նաև «Քո ընտրությունը» ՀԿ-ի գործունեությունը, որը շատ լավ է աշխատում», - նշեց Ցինկերը.

ICES դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքները կամփոփվեն փետրվարի 19-ին կայանալիք մամուլի ասուլիսին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---