Արման Մելիքյանի շտաբ. Ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են18 փետրվարի 2013 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Քիչ առաջ ԿԸՀ հրապարակել է ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ: «Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են և այս իրողության անտեսումը «ընտրությունների» արդյունքները ճանաչելու պատրաստակամ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, նախագահի թեկնածուներին մեղսակից կդարձնեն այս անօրինականությանը` քաղաքացիներից ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքի հերթական բռնազավթմանը»,- հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբը: Այն հատուկ անդրադարձել է նաև դիտորդական առաքելությունների կողմից այս նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչելուն: «ՀՀ իշխանությունները ծանակում են սեփական քաղաքացիներին «ընտրություն» կոչելով այս գործընթացը, թերևս բնական է այս որակն ունեցող իշխանական համակարգի համար, սակայն եթե միջազգային դիտորդները ևս մասնակցեն այս անիրավ գործելակերպի օրինականացմանը, ապա դա կդիտարկվի որպես ՀՀ պետականության և մեր երկրում ժողովրդավարական արժեքներին դեմ կատարվող ոտնձգություն»: Շտաբի աշխատակիցներն ավելացրել են, որ յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ պատասխան է տալու վաղը իր որդեգրած վարքագծի համար: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |