ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԻՃԱԿՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ17 սեպտեմբերի 2005 - 07:36 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը գտնվում է պատերազմի պայմաններում, մեր հողերը օկուպացված են, այդ պատճառով ուշադրությունը բանակին պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ` խոսելով պաշտպանության համար Բաքվի ծախսերի մեծացման անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով` Ադրբեջանը կմեծացնի իր ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեի չափով: «Ես խնդիր եմ դրել` մեր ռազմական բյուջեն պետք է հավասարվի Հայաստանի ամբողջ բյուջեին, եւ գուցե գերազանցի այն, այդպես էլ կլինի»,- ասել է Ի. Ալիեւը: Ադրբեջանի նախագահի խոսքերով` 2006 թվականին Ադրբեջանի բյուջեում նախատեսված է պաշտպանության ծախսերի` մինչեւ 600 մլն դոլարի ավելացում: 2005 թվականին երկրի բյուջեն կազմել է 300 մլն դոլար: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում բանակային շինարարության գործընթացը ընթանում է թափով եւ բավականին հաջող... Մենք ամրապնդում ենք մեր ռազմական ներուժը ... Հետագայում այդ գործընթացը առաջ կգնա ավելի բարձր տեմպերով»,- ասել է Ի.Ալիեւը: «Ռազմական բյուջեի ավելացման գլխավոր պատճառն այն է, որ 1990- ական թվականների կեսերին Ռուսաստանը Հայաստան էր ուղարկել մեկ միլիարդ արժողության ռազմական տեխնիկա ... Մեզ անհանգստացնում է նաեւ վերջերս Վրաստանից Հայաստան տեղափոխված ռազկան տեխնիկայի փաստը ... Այդ պատճառով մենք ձեռնարկում ենք, եւ հետագայում էլ կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- նշել է Ալիեւը, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |