ԶԼՄ-ով իրականացված քարոզչության վրա ամենաշատ գումարը ծախսել է Սերժ Սարգսյանը![]() 18 փետրվարի 2013 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է թեկնածուների`ԶԼՄ-ով իրականացված քարոզչության վրա ծախսած գումարի չափը: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ԶԼՄ-ով իրականացված քարոզչության վրա ծախսած գումարի չափով առաջատարը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է: Նա իր հիմնադրամից կատարված 74 մլն 139 հազար դրամից 43 մլն 260 հազարը ծախսել է ԶԼՄ-ով` հատկապես հեռուստատեսությամբ, քարոզչություն իրականացնելու վրա: Երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով 57 մլն 301 հազ. դրամից 35 մլն 200 հազարը ծախսել է ԶԼՄ-ով քարոզչություն իրականացնելու վրա: Երրորդը Հրանտ Բագրատյանն է, նա 5 մլն 808 հազար դրամից 3 մլն 760 հազարը ծախսել է հեռուստատեսությամբ իրականացված քարոզչությանը: Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը և Վարդան Սեդրակյանը ընդհանրապես չեն օգտվել վճարովի եթերաժամանակից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |