Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ այսօր դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով: Կատարվում է նախաքննություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---