Հանձնաժողովի անդամները հրաժարվել են արձանագրել լցոնման փաստը![]() 18 փետրվարի 2013 - 22:49 AMT PanARMENIAN.Net - «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության դիտորդ Նարինե Էսմայելը, ով դեռևս 2:30-ի սահմաններում արձանագրել էր 17/5 ընտրատեղամասում տեղի ունեցած լցոնման դեպքը, Մեդիա Կենտրոնին հայտնել է, որ ոստիկաններն իրեն չեն տարել բաժին, սակայն այլ սենյակ են տեղափոխել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ լրագրող Արտակ Համբարձումյանին: «Ես ինքս էի կանչել ոստիկաններին, քանի որ հանձնաժողովի անդամները հրաժարվում էին արձանագրել լցոնման փաստը և իմ վրա ճնշումներ էին գործադրում, ասում էին դու լավ աղջիկ ես՝ սուս կմնաս, ինձ համոզում էին, որ ասեմ ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել ու ես այդ ժամանակ հուզվեցի»,- Մեդիա Կենտրոնին ասել է Էսմայելը: Լրագող Արտակ Համբարձումյանը հայտնել է, որ իրեն ոստիկանությունը հրավիրել է առանձին սենյակ «բացատրագիր գրելու», ինչից ինքը չի հրաժարվել և ներկայացրել է լցոնման դեպքի վերաբերյալ իր տեղեկությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |