ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի 60-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ17 սեպտեմբերի 2005 - 09:44 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի 60-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկում են Հայաստանում շաբաթ օրը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին տեղեկացրել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ եւ համակարգող, դեսպան Կոնսուելո Վիդալը, միջոցառման շրջանակներում, որոնք կտեւեն մինչեւ ՄԱԿ-ի հիմնադրման օրը` հոկտեմբերի 24-ը, նախատեսվում է Երեւանի Հանրապետության հրապարակում անցկացնել հայ էստրադային կատարողների գալա-համերգը, 10-12 տարեկան երեխաների շախմատային մրցաշար` ՄԱԿ-ի գավաթի համար` միջազգային գրոսմեյստեր Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ, երիտասարդ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես եւ դասական երաժշտության համերգ: Նախատեսվում է նաեւ դպրոցականների շրջանում «ՄԱԿ-ի դերը իմ կյանքում եւ աշխարհում» թեմայով շարադրությունների մրցույթի անցկացում: Կ. Վիդալը տեղեկացրել է նաեւ, որ ՄԱԿ-ի 60-ամյակին նվիրված` հայ էստրադայի աստղերի հետ համատեղ նկարահանվել է «Մենք` մեր պատմությունը» նոր երգի տեսաոհլովակը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |