ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ17 սեպտեմբերի 2005 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել հայ-բրիտանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ բազմամյա մարդասիրական բեղմնավոր ու անձնվեր գործունեության համար Մեծ Բրիտանիային եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Կայացած հանդիպման ընթացքում բարոնուհի Քոքսին հանձնելով մեդալը` Ռ.Քոչարյանը բարձր է գնահատել նրա հետեւողական եւ նպատակասլաց գործունեությունը: Քերոլայն Քոքսը «Ուխտագնացություն դեպի Արցախ» առաքելության շրջանակում 60-րդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ: Նա ՀՀ նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից ստացած իր տպավորությունները: Բարոնեսա Քոքսը նշել է, որ իր յուրաքանչյուր այցից հետո Հայաստան եւ ԼՂՀ` առաջընթացն ակնառու է: Ք.Քոքսի խնդրանքով` Ռ.Քոչարյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը եւ ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա ընթացքը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |