Աճուրդի են դրվել Ջոն Լեննոնին սպանողի նամակները19 փետրվարի 2013 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում աճուրդի են դրվել Ջոն Լեննոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեպմենի երեք նամակները՝ 75 հազար դոլարով, հայտնում է CNN-ը: Նամակները Չեպմենը գրել է Սթիվեն Սպիրոյին, ոստիկանին, որը ձեռնաշղթաներ անցկացրեց նրա ձեռքերին ողբերգության վայրում: 1980թ. դեկտեմբերի 8-ին հանցագործը հինգ անգամ կրակեց երաժշտի մեջքին, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ, վերադառնում էր տուն ձայնագրության ստուդիայից: 25 րոպեից Լեննոնը մահացավ արյան կորստից: Չեպմենը չփորձեց փախչել, ոստիկանները գտան նրան նույն վայրում Սելինջերի վեպն ընթերցելիս: Նամակներում, որոնք նա գրել է 1983թթ., նա կոչ է անում ոստիկանին նույնպես կարդալ այդ գիրքը: Դատարանը Լեննոնին մեղսունակ ճանաչեց, չնայած նրա հակվածությանը ինքնասպանությանն ու հոգեբանական բուժմանը, դատապարտելով ցմահ բանտարկության: Մարդասպանը, որն այժմ 57 տարեկան է, դեռ հույս ունի, որ դուրս կգա բանտից: 30 տարի շարունակ նրան այցելում է նրա կինը, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |