Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շնորհավորագիր է հղել Սերժ Սարգսյանին![]() 19 փետրվարի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ասվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության շնորհավորական հայտարարության մեջ: «Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները ուշիուշով հետևում էին ընտրական գործընթացին և ֆիքսել են, որ չնայած որոշ մանր-մունր միջադեպերի, ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում և արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը: Հարգելի պարոն նախագահ, վստահ ենք, սակայն, որ այս ընտրությունները պետք է սկիզբ լինեն բարեփոխումների այն գործընթացին, որ հայտարարվել է Ձեր և Հայաստանի կառավարության կողմից՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման առումով: Մենք պատրաստ ենք աջակից լինել Ձեզ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության և սոցիալական արդարության հաստատման Ձեր պայքարում: Վստահ ենք նաև, որ առաջիկա 5 տարիները պետք է բեկումնային լինեն Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի լուծման համար: Դուք բացառիկ հնարավորություն ունեք այսօր հավերժանալ՝ դառնալով ողջ հայության նախագահը», ասվում է կուսակցության շնորհավորագրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |