ԷԴԻՆԲՈՒՐԳՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագծի քննարկման հեռանկարը ակտիվության է դրդել Մեծ Բրիտանիայի թուրքական դիվանագիտական ներկայացուցիչնեին: Քաղխորհրդի ղեկավար, լեյբորիստական կուսակցության անդամ Դոնալդ Անդերսոնը թուրքական դեսպանատանը հղած նամակում նշել է, որ ինքն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը եւ որեւէ կասկած չունի, որ կատարվածը եղել է ցեղասպանություն: Ցեղասպանության ճանաչումը կանխելու համար շտապ Էդինբուրգ են մեկնել Լոնդոնում թուրքական դեսպանատան աշխատակիցները: Օրինագծին ընդդիմանում է քաղխորհրդի պատգամավորների պահպանողականների թեւը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---