Ուլի Վեգներ. Արթուր Աբրահամն աշխատում է տիտղոսը պահպանելու ուղղությամբ![]() 19 փետրվարի 2013 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն ասել է, որ իրենք մարզվում են Բեռլինում ու պատրաստվում են Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին: «Մարտի 23-ը սարերի ետևում չէ: Մինչ Մագդեբուրգ մեկնելը Աբրահամը ևս երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի»,-Վեգների խոսքն է մեջբերում boxen.com-ը: Աբրահամի ու Շտիգլիցի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսին, այն ժամանակ հաղթել է հայ բռնցքամարտիկը: «Մենք չենք թերագնահատում Շտիգլիցին: Դա ամենամեծ սխալը կլիներ: Շտիգլիցի դեմ մենամարտում մեր մարտավարությունը լավ աշխատեց: Սակայն, մենք աշխատում ենք տիտղոսը պահպանելու ուղղությամբ»,-հավելել է մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |