Բակո Սահակյանը շնորհավորել է վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին

Բակո Սահակյանը շնորհավորել է վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը փետրվարին 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Ճանաչելով Ձեզ որպես մի մարդու, պետական ու քաղաքական գործչի, ում համար ժողովրդի շահերը վեր են ամեն ինչից, վստահ եմ, որ Ձեր բոլոր ջանքերը, կյանքի փորձը, գիտելիքներն ու հմտություններն ուղղելու եք հայոց պետականության զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, համազգային ծրագրերի իրականացման գործին:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին», հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---