Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐԵՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ19 սեպտեմբերի 2005 - 09:27 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանում նախօրեին ելույթ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը: Վ. Օսկանյանը նախ փաստել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի մարդկային զարգացման վերջին զեկույցի սանդղակով 83-րդ տեղում է եւ առաջ է անցել իր հարեւաններից: «Այս ամենին մենք հասել ենք հակառակ ոչ շահեկան աշխարհաքաղաքական դիրքի», - նշել է Հայաստանի արտգործնախարարը` արձանագրելով, որ «Հայաստանը չունի ծովային սահմաններ եւ նավթային պաշարներ»: «Բայց եթե ունենայինք նավթային եկամուտներ, մենք դրանք կծախսեինք կրթության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության նպատակներով, բայց ոչ երբեք` ռազմական բյուջեն կրկնապատկելու համար», - հայտարարել է Վ. Օսկանյանը` ակնարկելով Ադրբեջանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` ՀՀ ԱԳ նախարարը նշել է. - «Ղարաբաղի հայերը հասել են դե ֆակտո անկախության եւ ապացուցել ողջ աշխարհին, որ կարող են պաշտպանել այդ անկախությունը, ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծել եւ ընտրություններ անցկացնել»: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, իր հերթին, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Ադրբեջանի տեսակետը: «Նախ հայերը պետք է դուրս բերեն իրենց զորքերը գրավյալ տարածքներից, որպեսզի ձերբազատվեն օկուպանտների պիտակից եւ վստահության մթնոլորտ ստեղծեն», - հայտարարել է Է. Մամեդյարովը: Նրա խոսքերով, «փախստականները պետք է վերադառնան իրենց տները, Ղարաբաղում պետք է ստեղծվի տեղական ոստիկանություն` հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար: Պետք է բացվի հնարավորություն, որպեսզի Ղարաբաղի հայերը հաղորդակցվեն Հայաստանի, իսկ Նախիջեւանի ադրբեջանցիները` Ադրբեջանի հետ»: «Այս իմաստով, Լաչինի միջանցքը պետք է վերածվի խաղաղության ճանապարհի, որը պետք է օգտագործվի երկու ուղղությամբ էլ, եւ նախնական փուլում պետք է վերահսկվի միջազգային խաղաղապահ ուժերի կողմից», - նշել է Մամեդյարովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |