ԱՄՆ կաթոլիկները դեմ են կարդինալ Մահոնիի մասնակցությանը կոնկլավին![]() 19 փետրվարի 2013 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կաթոլիկների Catholics United ասոցիացիան հորդորել է համաքաղաքացիներին խնդրագիր ստորագրել, թույլ չտալու համար կարդինալ և Լոս Անջելեսի նախկին եպիսկոպոս Ռոջեր Մահոնիի մասնակցությունը Հռոմի պապի ընտրության կոնկլավին: Ասոցիացիան դա բացատրում է նրանով, որ կարդինալը հեռացվել էր իր հրապարակային պարտականություններից մեկ ամիս առաջ 1980-ականների մանկապիղծ քահանաների հանցագործության պարտակմանը մեղասակից լինելու համար: Կարդինալ Մահոնին բազմիցս է ներողություն խնդրել տուժածներից, որոնց 2007թ. խոշոր փոխահատուցում վճարվեց: Սակայն ԱՄՆ կաթոլիկները միևնույն է գտնում են, որ նա իրավունք չունի մասնակցելու Վատիկանի հավաքին, հայտնում է euronews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |