Դեսպան Մանուկյանը և Իլիա Երկրորդը քննարկել միջեկեղեցական հարաբերություններին առնչվող հարցեր

Դեսպան Մանուկյանը և Իլիա Երկրորդը քննարկել միջեկեղեցական հարաբերություններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

ՀՀ դեսպանը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին էր այցելել վերջինիս 80-ամյակի և որպես Վրաստանի ուղղափառ եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք` գահակալության 35-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու նպատակով:

Շնորհավորական ուղերձի փոխանցմանը հաջորդած ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր, արձանագրեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման ու ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերի կարևորությունը:

Դեսպան Մանուկյանը և Նորին սրբություն Իլիա Երկրորդն անդրադարձան նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող առանձին խնդիրների, ինչպես նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու հետևորդ Վրաստանի քաղաքացիների խղճի ազատության իրավունքի լիարժեք իրականացման հնարավորության ապահովման և հայկական եկեղեցիների պահպանությանն ու վերականգնմանն առնչվող հարցերին:

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև ձևավորված ջերմ ու եղբայրական հարաբերությունները շարունակվելու են, իսկ առկա խնդիրները լուծվելու են բարիդրացիական մթնոլորտում, երկխոսության և փոխըմբռնման պայմաններում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---