Աշխարհի գավաթի առաջին հանդիպմանը հայ ըմբիշները զիջեցին Ռուսաստանի հավաքականին![]() 19 փետրվարի 2013 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Թեհրանում ընթացող Աշխարհի գավաթի առաջին հանդիպմանը զիջել է Ռուսաստանի հավաքականին: Հայ ըմբիշներից հաղթանակ են տարել Ալեքսան Միքայելյանը (60կգ ք/կ), որն ավելի ուժեղ է եղել Ռուստամ Խուչբարովից, և Սարգիս Տոնոյանը (96կգ ք/կ), որը հաղթել է Մուսա Էվոլեվին: Մյուս ըմբիշները պարտվել են: Հարություն Հովհաննիսյանը զիջել է Ստեփան Մայրանյանին, Տիգրան Թորոսյանը (66կգ ք/կ)՝ Ադամ Կուրակին, Վարշամ Բորանյանը (74կգ ք/կ)՝ Ալեքսանդր Չեխիրկինին, Հրաչ Հովհաննիսյանը (84կգ ք/կ)՝ Ազամատ Բիկբաևին և Վաչիկ Եղիազարյանը (120կգ ք/կ)՝ Ալիխան Այուբովին: Հանդիպումն ավարտվել է 5:2 հաշվով հօգուտ ռուսաստանցի ըմբիշների: Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Բուլղարիան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |